Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հայ դպրոցական մարզիկներն առաջին անգամ կմասնակցեն գիմնազիադային

Հայ դպրոցական մարզիկներն առաջին անգամ կմասնակցեն գիմնազիադային
27.11.2013 | 12:24

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը Բրազիլիայում կայանալիք դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ գիմնազիադային մասնակցելու նպատակով Բրազիլիա է մեկնել Հայաստանի դպրոցականների մարզական պատվիրակությունը:
Խաղերի ծրագրում ընդգրկված են 8 մարզաձևեր, Հայաստանը ներկայացուցիչները հանդես կգան հինգ մարզաձևերում՝ շախմատ, լող, աթլետիկա, մարմնամարզություն և ձյուդո:

Հայաստանի դպրոցականների թիմերում ընդգրկվել են հանրապետության դպրոցականների առաջնություններում հաղթած պատանի մարզիկները:
2011-ին Հայաստանը կովկասյան երկրներից միակն է, որ դարձել է դպրոցական մարզիկների համաշխարհային ֆեդերացիայի լիիրավ անդամ և իրավունք ստացել մասնակցելու Միջազգային ֆեդերացիայի կազմակերպած բոլոր միջոցառումներին
Բրազիլիայում կխաղարկվի մեդալների 78 հավաքածու, խաղերին կմասնակցեն 1996-1999թթ. ծնված մարզիկներ աշխարհի 40 երկրներից: Հայաստանը խաղերին մասնակցում է առաջին անգամ:

Դիտվել է՝ 917

Մեկնաբանություններ